Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհենյանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Ինչպես փոխանցում է «Лента.ру»-ն, նոր սանկցիաների գործողության մեջ դրվելու Պուտինի հրամանագիրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության հարթակում: Հրամանագրում մասնավորապես նշվում է, որ հարկ է դադարեցնել գիտական եւ գիտատեխնիկական գործակցությանը այն անձանց կամ անձանց խմբերի հետ, որոնք ներկայացնում են ԿԺԴՀ-ն:

Գործակցությունը թույլատրելի է մնում միայն միջուկային, աէրոտիեզերական մեքենաշինության եւ ավիացիոն տեխնիկայի կամ առաջավոր արտադրական տեխնոլոգիաների ոլորտներում, այն էլ, եթե այդ գործակցությունը չի նպաստում Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացմանը: Արգելվում է նաեւ գրանցել Ռուսաստանում հյուսիս-կորեական այն նավերը, որոնք կապ ունեն Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ, ինչպես նաեւ արգելվում է այդպիսի նավերի մուտքը ռուսական նավահանգիստներ /բացառությամբ արտակարդ պատահարների/: Նշենք, որ նոր սանկցիաները ընդդեմ Փհենյանի, Մոսկվան կիրառում է համապատասխան ՄԱԿ ԱԽ 2016 թ նոյեմբերի 31-ի թիվ 2321 բանաձեւի:

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ն այս տարվա սեպտեմբերի 12-ին նոր սանկցիաներ էր սահմանել ընդդեմ Փհենյանի, որը վերաբերում էր նաեւ նավթային ոլորտին, ինչն իր հերթին Հյուսիսային Կորեայում նավթի, նավթամթերքների եւ հատկապես բենզինի սուր դեֆիցիտ էր առաջացրել:

Մեկնաբանություն
X