Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիները հիշեցին Քյարամ Սոլոյանին

>

Հայաստանում ապրող եզդիներն իրենց ներդրումն են ունեցել արցախյան պատերազմում։ Այդ առթիվ նրանց այսօր, Հայաստանի անկախության տոնի առթիվ, գերատեսչական մեդալների արժանացրեց պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը։

Եզդիները հիշեցին, որ մոտ 300 եզդի, ովքեր մասնակցել են արցախյան ազատամարտին, այսօր ողջ չեն։ Նրանք հիշեցին նաեւ անցյալ տարի, ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սոլոյանին, թե ինչպես նրան գլխատեցին։

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ նշեց հայ եւ եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հիշեց, թե ինչպես մի անգամ ինքը գերի է ընկել Ոսկեպարի համայնքում։ Ազիզ Թամոյանը գիրք է գրել՝ «Եզդի ժողովրդի սխրանքը» վերնագրով։ Բացի դա, նա նաեւ Հասան Թամոյանի հետ հեղինակել է «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղի պատերազմում» գիրքը։

Իսկ եզդի ազատամարտիկներին Վարդան Ավետիսյանը պարգեւատրեց Անդրանիկ Օզանյանի, մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Գարեգին Նժդեհի, Ծովակալ Իսակովի, Վազգեն Սարգսյանի անուններով գերատեսչական հուշամեդալներով։

Մեկնաբանություն
X