Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերն աջակցում են միջուկային համաձայնագրի պահպանմանը

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը եւ ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել են, որ աջակցում են Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված միջուկային համաձայնագրի պահպանմանը: Այս մասին երկու բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են Բրյուսելում տեղի ունեցած գործնական ընթրիքից հետո:

Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, կողմերը կառուցողական բանակցություններ են ունեցել համաեվրոպական եւ համաշխարհային օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել եվրոպացիների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ահաբեկչության դեմ պայքարին եւ այլ հարցերի:

Մեկնաբանություն
X