Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին

Հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը այսօր մահացել է ուղղիչ գաղութում։ Այս տեղեկությունը հաստատել է Պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչությունը։ Նախօրեին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, բայց Հայրապետյանին չեն տեղափոխել բժշկական հաստատություն։

Ահա թե ինչպես են արձագանքում ֆեյսբուքում․

Վրեժ Սարուխանյան
Լևոն Հայրապետյանի մահով ամոթի մի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին... Մինչև սա սպիանա, մի նոր վերք կբացվի... Լևոնը պնդում էր, որ այսօր քանակն է որոշում ամեն ինչ... Մինչդեռ շատերը միամտաբար դեռ հին երգն են երգում՝ "Մեր մեկը հարյուր արժե, և որակն է որոշողը"... Բա ու՞ր է որոշիչ այդ մեկը, այդ հավաքական մեկը......

Դավիթ Գյուլզադյան
Եթե Հայաստանում ՀԱՑԲԵՐՈՂԻՆ սպանեցին, ինչո՞ւ չպիտի Ռուսաստանում Լևոն Հայրապետյանին սպանեին...

** Styopa Safaryan**

Լևոն Հայրապետյանը պատժամիջոցների տակ հայտնված ու ավելի ագրեսիվ դարձած Ռուսաստանի կոռումպացված ու կրիմինալ վերխուշկայի գզվռտոցի, իշխանության ներսում ազդեցությունների ու սեփականության վերաբաշխման, ինչպես նաև Հայաստանի էլիտայի թուլակամության, անողնաշարության զոհը դարձավ: Մի մարդու էլ չկարողացան պաշտպանել: Այն էլ՝ ՄԱՐԴ-ու, ով շենացրել է Արցախը, իր ծննդավայրը: Լույս իջնի հոգուդ ու հանգստություն շիրիմիդ, կարգին հայ: Ով քեզ այդքան տանջեց, թող հոգին դժոխքում էլ տանջվի ու տառապի:

Vartgez Gaspari

Մահացավ Լեւոն Հայրապետյանը ռուսական կայսրության բանտերում. Զերոյական մարդասիրություն, զերոյական հարգանք միջազգային կոնվենցիաներին.

Արթուր Հայրապետյան

Մահացավ Լեւոն Հայրապետյանը : Ռուսական կայսրության եւ Հայաստանի քրեաօլիգարխիայի զոհ։

Davit Sanasaryan
Ափսոս էր Լևոն Հայրապետյանը. տիրություն արեց շատ շատերի, բայց մահացավ՝ անտեր։

Տաթև Խաչատրյան
Ինչ արեց Լեւոն Հայրապետյանը Արցախի համար, ու ինչ արեց Սերժ Սարգսյանը՝ իր «ռազմավարական դաշնակցի» ջանքերով Լեւոն Հայրապետյանի համար..........

Armen Mkrtchyan
Ինձ թաղեք ծնողներիս կողքին... Մահացավ մեր օրերի հերոսը...մարդը, ում ձեր կոչումները պետք չէին հերոսանալու համար, մարդը, ով ամեն բան արեց հանուն հայրենիքի, իսկ հայրենիքը, բոլորս, իրեն մենակ թողեցին... ահավոր ա....

Bagrat M. Harutyunyan
Մահացավ Արցախի մեծ բարեկամը ...

Hovsep Khurshudyan

Իրոք մեծ կորուստ էր Հայաստանի և Արցախի համար: Կայսրությունը շարունակում է խլել հայ նվիրյալ հայրենասերների կյանքերը: Հոգին թող մնա այն լույսի մեջ, որով ինքը լուսավորում էր իր շրջապատը ու Արցախը:

Armen Vardanyan
Ռուսաստանն իր հանցագործ Պերմյակովին հանեց Հայաստանի բանտից, իսկ մենք մեր հերոս Լևոն Հայրապետյանին չկարողացանք հանել ռուսական բանտից. էսա Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների տարբերությունը

Արամ Մանուկյան

Մեր անճարությունը դեռ շատ զոհեր ու բանտարկություններ կբերի։

Մեկնաբանություն
X