Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչության պետը

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանը ջղաձգվել է, երբ մեր լրագրողը հարց է ուղղել իր հայտարարագրած պատկառելի ունեցվածքի աղբյուրի մասին։ Նա հրաժարվել է զրուցել թե՛ մասնագիտական հարցերի, թե՛ իր սեփականության վերաբերյալ։ Հարցին, թե ոստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել, պատասխանել է․ «Լավ ուսումնասիրեք հայտարարագիրը, նոր եկեք հարց տվեք»։ Դուրյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ շոշափելի ֆինանսական միջոցներ՝ 19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո։ Իսկ պաշտոնյայի տարեկան եկամուտն ընդամենը 4 միլիոն 825 հազար դրամ է կազմել, որից 2 միլիոնը՝ աշխատավարձ:

Մեկնաբանություն
X