ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման հալածյալներին

ԱՄՆ ավելի քան 40 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով սանկցիաներ սահմանել ընդդեմ Մյանմայի, ռոհին մուսուլմանների հանդեպ հալածանքներ իրականացնելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ նամակի մեկ օրինակն էլ ուղարկվել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Նամակում կոնգրեսականները կոչ են անում ամերիկյան վարչակազմին «նշանակալի քայլեր» ձեռնարկել Մյանմայի ռազմական իշխանությունների նկատմամբ ռոհին մուսուլման բնակչության հանդեպ հալածանքներ սանձազերծելու համար:

Հիշեցնենք, որ Փախստականների միջազգային կազմակերպության տվյալներով՝ Բանգլադեշում ներկայումս ապաստանել է ավելի քան կես միլիոն ռոհին մուսուլման, որոնք փախել են Մյանմայի Արական պատմական երկրամասից:

Մեկնաբանություն
X