Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբերգություն. Անտոնիու Գուտերիշ

Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրների պատճառով եթե պատերազմ սկսվի Կորեական թերակղզում, ապա այն կլինի գլոբալ ողբերգություն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կարծում եմ, որ եթե պատերազմ սկսվի, դա գլոբալ ողբերգություն կլինի, որից պետք է խուսափենք ամեն գնով»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը՝ նշելով, որ միջազգային հանրության առաջ կա դրված հստակ նպատակ՝ ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին, որի համար հիմք է հանդիսանում ՄԱԿ ԱԽ անդամների տեսակետների միասնությունը: Գուտերիշը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է միանալ Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ջանքերին, սակայն նախ պետք է, որ ճգնաժամի մեջ ներգրավված կողմերը իրենց համաձայնությունը տան:

Մեկնաբանություն
X