Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնին․ տեսանյութ

Օրերս ՀՀ վաստակավոր արտիստ, պրոդյուսեր, երգչուհի Նադեժդա Սարգսյանը տոնեց 63-րդ տարեդարձը։ Ծննդյան արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, երգիչներ Արամոն, Մհերը։

Երեկոյի ընթացքում վերջերս ՀՀ նախագահի կողմից վաստակավոր արտիստի կոչում ստացած Մհերը կատարեց իր հայտնի «Первая леди» երգը, հենց այդ երգի ներքո հաղորդավար Ավետ Բարսեղյանը պարի հրավիրեց Առաջին տիկնոջը:
Օրվա հոբելյարին էլ երգելով պարահրապարակ բերեց երգիչ Մհերը:

Նադեժդա Սարգսյանի աղջիկը՝ երգչուհի Էմմին, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում եւ տեղադրել մոր լուսանկարը․ «Դու ﬕայն ժպտա ու առողջ եղիր: Ծնունդդ շնորհավոր, մայր իմ քնքուշ ու անգին»։

Մեկնաբանություն
X