Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կասկածվողը մանրամասներ է պատմել

Ռուս իրավապահները հայտնաբերել եւ ձերբակալել են օրեր առաջ Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայազգի տղամարդու սպանության մեջ հիմնական կասկածյալ համարվող անձին: Այս մասին գրում է Lenta-ն՝ հիշեցնելով, որ սպանությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին: Ըստ հաղորդման՝ կասկածյալը Մոսկվայի բնակիչ է՝ ծնված 1977 թվականին: Հարցաքննության ժամանակ նա ընդունել է մեղքը՝ նշելով, որ հանցագործության մոտիվը եղել է ճանապարհային վեճը: Այժմ պետք է կասկածյալին մեղադրանք առաջադրվի եւ որոշվի նրա խափանման միջոցի հարցը: Այսպիսով հանցագործությունը վերաորակավորվել է՝ պատվիրված սպանությունից դառնալով սպանություն։

Մեկնաբանություն
X