Հերթը վոլեյբոլինն է

Վերջին տարիներին Հայաստանը բավականին նկատելի հաջողություններ է գրանցում բասկետբոլ սպորտաձևի ուղղությամբ։ Մեր պատանեկան ու մեծահասակների հավաքականները չեմպիոնական տիտղոսներ են նվաճում եվրոպական տարբեր դիվիզիոնների առաջնություններում։ Հիմա հերթը վոլեյբոլի զարգացմանն է։ ՀԱՕԿ-ը ծրագրեր է մշակում այս ուղղությամբ։ Այդ նպատակով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանում ընդունել է Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիսիչին և նախագահության անդամ Ստեսլավ Բարաչին։ Ողջունելով հյուրերին՝ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում հատկապես խորհրդային միության փլուզումից հետո անկում ապրած մարզաձևերում ավանդույթները վերականգնելու ուղղությամբ։ Բորիսիչն էլ իր հերթին նշել է, որ տեղյակ են կատարվող աշխատանքներից ու իրենք պատրաստ են նոր ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Այնուհետև Ալեքսանդր Բորիսիչը ՀԱՕԿ նախագահին է հանձնել Եվրոպայի վելոյբոլի ֆեդերացիայի խորհրդանշական հուշանվեր։

Մեկնաբանություն
X