ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշլի Դյուկ

ԻՊ գրոհայինները մտադիր են նոր ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ում, որը նույնիսկ կոչել են նոր սեպտեմբերի 11՝ ակնարկելով 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած «Երկվորյակ երկնաքերների» հայտնի ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախարար Էշլի Դյուկը: Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, նախարար Դյուկը այս մասին ասել է Լոնդոնի ամերիկյան դեսպանատանն ունեցած իր ելույթի ժամանակ՝ մանրամասնելով, որ ներկայումս ԻՊ-ում այսպես ասած «միջանկյալ փուլ» է, սակայն նրանք մասշտաբային ահաբեկչություն են նախապատրաստում: Դյուկը նշել է, որ չի բացառվում ինքնաթիռային ահաբեկչությունը, որը նույնպես մեծ թվով զոհերի կբերի: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նշել է, որ հիմնականում ավտոտրանսպորտի կամ սառը զենքի միջոցով իրականացված ոչ մեծ ահաբեկչությունները նպատակ ունեն հասարակությանը միշտ իրենց մասին հիշեցնելու եւ ֆինանսական հոսքերի անընդհատությունն ապահովելու: Նշենք, որ Ռաքքայի ազատագրումից հետո, ԻՊ-ում եւ մյուս խմբավորումներում, ըստ հրապարակումների, վերախմբավորման պրոցես է սկսվել:

Մեկնաբանություն
X