Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնությունների իր հոբելյանական գոլը․ տեսանյութ

Իսպանական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հյուրընկալել է «Օլիմպիակոսին»: Հանդիպման 61-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր՝ հօգուտ «Բարսելոնայի», հարձակվող Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնությունների իր հոբելյանական 100-րդ գոլը՝ կրկնապատկելով հաշիվը: Նշենք, որ այս պահին Մեսսին իր ակտիվում ունի Չեմպիոնների Լիգայում խփած 97 գոլ եւ եւս երեք գոլ էր ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի առաջնության ժամանակ է խփել: Չեմպիոնների Լիգայի ողջ պատմության ընթացում լավագույն ռմբարկուների ցանկը ղեկավարում է Քրիշտիանու Ռոնալդուն, որի ակտիվում կա 110 գոլ:

Մեկնաբանություն
X