Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը բավական ծանր մեղադրանքներ է հասցեագրել Չինաստանին՝ հայտարարելով, որ Պեկինը Հարավ-Չինական ծովում իրականացնում է սադրիչ գործողություններ՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը եւ այդ ռեգիոնում հաստատված դրվածքը: Ինչպես փոխանցում է CNN-ը, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ Պեկինի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում նաեւ Հնդկաստանի համար: Նշենք, որ Չինաստանը տարածքային վեճեր ունի, կապված Հարավ-Չինական ծովի որոշ կղզիների պատկանելիության հետ, ինչը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ այդ տարածքներում նավթի եւ գազի պաշարներ են հայտնաբերվել: Վեճում այս կամ այն կերպ ներքաշված են Բրունեյը, Մալայցիան եւ Ֆիլիպինները:

Մեկնաբանություն
X