Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ Նալբանդյանը խոսել է Ժնեւի հանդիպման եւ ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրի մասին

Ինչպես հայտնի է, այս օրերին Բրյուսելում ընթանում է Եվրոպահայության չորրորդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս ելույթով հանդես է եկել համագումարի ընթացքում, մի շարք կարեւոր հարցերի մասին, որոնք վերաբերում են ինչպես միջազգային օրակարգին, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Նախարար Նալբանդյանը հիշեցրել է, որ չնայած հաջորդ տարի լրացնում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, նկատելով, սակայն, որ չնայած այս կարեւոր փաստաթղթի առկայությանը, աշխարհը չի հաղթահարել ցեղասպանություն որակվող մահասարսուռ հանցատեսակը, ինչի ապացույցները կարելի է տեսնել այսօր Մերձավոր Արեւելքում էթնիկ կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների իրականացրած գործողություններում: Ապա արդեն ՀՀ ԱԳ նախարարը խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, դրանք որակելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը, եւ այդ համատեքստում կարեւորել այս տարվա նոյեմբերի վերջին ստորագրվելիք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն արդեն վերջնականացվել է և նախաստորագրվել: Վիզային ազատակականցման հարցը Էդվարդ Նալբանդյանի կարծիքով ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի հաջորդ կարեւոր հարցն է, որի, որպես գործընթաց մեկնարկումը նույնպես պետք է նշանակալի իրողություն համարել:

Ինքնին հասկանալի է, որ հաջորդ կարեւոր հարցը պետք է առնչվեր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասով նախարար Նալբանդյանը կրկնել է արդեն հայտնի հայտարարությունները կապված Ժնեւյան հանդիպման ավարտին արված երկու ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ, խոսել բանակցային գործընթացի Երեւանի եւ Բաքվի մոտեցումներից, եւ ՄԽ ջանքերից, որոնց շնորհիվ շուրջ տասնվեց ամսվա ընդմիջումից հետո, ընդամենն օրեր առաջ հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները, հրադադարի խախտումներին:

Մեկնաբանություն
X