Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիական կենտրոնը

Երևանում վաղը տեղի կունենա ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնի բացումը:

Կենտրոնի ստեղծման նախաձեռնողը Փարիզի «Ալլեղեյ Լաբղուստ» կլինիկայի (Clinique Alleray Labrouste) քիմիաթերապիայի ճանաչված մասնագետ Նորբեր Ավետյանն է։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախապես այցելել է կենտրոն, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծվող հնարավորություններին և նախատեսվող ծառայություններին։

Կենտրոնում կան ժամանակակից եվրոպական սխեմաներով քիմիաթերապիա իրականացնելու համար բոլոր պայմանները։ Կենտրոնի լաբորատոր հատվածը շուտով կհամալվի արդիական սարքավորումներով, իսկ վերին հարկերում հյուրասենյակներ կլինեն մարզերից եկող հիվանդների համար:

Մեկնաբանություն
X