Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է արել ինքնավարություն պահանջել

Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Իտալիայի բոլոր մարզերը կարող են իրենց համար ինքնավարություն պահանջել եւ առաջարկել է հանրաքվե անցկացնել Իտալիայի մարզերին ինքնավարություն տալու հարցով: Այս մասին հայտնում է իտալական Rai News 24-ը: Նշենք, որ արդեն հոկտեմբերի 22-ին ինքնավարության հանրաքվեներ են անցկացվելու Լոմբարդիա եւ Վենետո մարզերում: Բեռլուսկոնին նշել է, որ այդպես ավելի արդարացի կլինի, եթե կենտրոնական կառավարություն իր ձեռքում եղած իշխանության մի մասը կիսի տեղական իշխանությունների հետ:

Մեկնաբանություն
X