Կողոպտել են Վլադիմիր Էտուշին

Խորհրդային դերասան Վլադիմիր Էտուշից խաբեությամբ 28 միլիոն ռուբլի են գողացել: հոկտեմբերի 19-ին այս մասին հայտարարել է ՌԴ ՔԿ Մոսկվայի վարչությունը:

Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Ինչպես Lenta.ru-ին ասել է իրավապահ մարմինների աղբյուրը, Վլադիմիր Էտուշը 2013 թվականին ընդունել է Աբխազիայի ազգային բանկի նախկին նախագահ Դաուր Բարգանջիի առաջարկը՝ դրամական միջոցները շահեկան պայմաններով տեղափոխել շվեյցարական բանկ: Դերասանը նախկին պաշտոնյային է փոխանցել իր ողջ խնայողությունը՝ 28 միլիոն ռուբլի, սակայն, երբ 2017թ. հոկտեմբերին պահանջել է վերադարձնել գումարը, մերժում է ստացել և դիմել իրավապահ մարմիններին:

Մեկնաբանություն
X