Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբեք չի մոռանա ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի աջակցությունը: Այս մասին նա խոսել է բանավեճի միջազգային «Վալդայ» ակումբի նիստում:

«Ես երբեք չեմ մոռանա, օրինակ Բիլ Քլինթոնի աջակցությունը, երբ տակավին վարչապետի պաշտոնում առաջին քայլերն էի անում»,- ասել նախագահը:

Պուտին խոսքով՝ նա Քլինթոնի հետ ծանոթացել է Նոր Զելանդիայում:

«Մեր միջև հաստատվեցին լավ, դրական, բարի մարդկային հարաբերություններ»,- նշել է նա:

Ավելի վաղ, ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում Պուտինը հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահին առաջարկել է քննարկել Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:

Մեկնաբանություն
X