Արմեն Ջիգարխանյանի կինը ազատվել է աշխատանքից և պատրաստվում է ամուսնալուծության

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հրաժարական է տվել Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնից և պատրաստվում է ամուսնալուծության գործընթաց սկսել: Այս մասին РИА Новости-ին ասել է նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրը:

«Ստեղծված իրավիճակի պատճառով, ինչպես նաև այն բանի համար, որ Արմեն Բորիսովիչը շարունակում է ամեն կերպ խայտառակել նրան, Վիտալինան սեփական դիմումի համաձայն ազատվել է տնօրենի պաշտոնից և մտադիր է ամուսնալուծության գործընթաց սկսել»,- ասել է Մազուրը:

Նրա խոսքով՝ Վիտալինան հոկտեմբերի 20-ին կմեկնի Մոսկվայից՝, որպեսզի կարգի բերի իրեն և վերականգնի այս օրերին կորցրած առողջությունը:

Ավելի վաղ, շաբաթվա սկզբին, Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցից РИА Новости-ին տեղեկացրել էին, որ բուժման նպատակով իրենց մոտ է գտնվում Արմեն Ջիգարխանյանը, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրան հոսպիտալացրել են հոկտեմբերի 10-ին:

Նշվում է, որ 82-ամյա դերասանը ԲԿ է դիմել ինքնուրույն, առանց փաստաթղթերի, և խնդրել իր առողջության մասին ոչ մեկին, այդ թվում և 38-ամյա կնոջը ոչինչ չասել:

Մեկնաբանություն
X