Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են

«ժողովուրդը» գրում է. «Հանուն պաշտոնական առաջխաղացման՝ խարդախության գնալու դրսեւորումները ՀՀ պաշտպանության նախարարությունում շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրական եզրակացությունից հայտնի դարձավ, որ Արսեն Թադեւոսյանը, որը եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, ցանկացել է առաջխաղացում ունենալ եւ նշանակվել նույն զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում: Բայց այդ, պաշտոնի համար նրան անհրաժեշտ է եղել բարձրագույն կրթության դիպլոմ ներկայացնել իր վերադասներին: Սակայն Արսեն Թադեւոսյանը չի ունեցել նշված պաշտոնը զբաղեցնելու պարտադիր նախապայման հանդիսացող բարձրագույն կրթությունը:

Եվ ահա, «գործը գլուխ բերելու համար» նա 2016թ. նոյեմբեր ամսին ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունք է ներկայացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2012թ. ավարտելու վերաբերյալ թ-706 համարի AB-262569 սերիայի, համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով տպված, ՀՀ պետական ստանդարտ թողարկմանը չհամապատասխանող ձեւաթուղթ հանդիսացող դիպլոմի պատճենը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X