Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ձևական իրավունք

«Ժողովուրդը» գրում է. «Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին եւս հանրաքվեի դնել օրինագծեր: Քաղաքացիներին նման իրավունք վերապահելու պատճառն էլ նոր Սահմանադրությունն է. հիշում եք՝ հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում իշխանություններն ինչպիսի խանդավառությամբ էին փորձում գովազդել այս դրույթը՝ այն ներկայացնելով որպես մեծագույն ձեռքբերում, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված լրջագույն քայլ: Միայն թե, ի սկզբանե պարզ էր, որ այս ամենն ընդամենը շոու է, իսկ քաղաքացիներին տրված իրավունքը՝ ձեւական. երեկ այդ կասկածները հաստատվեցին նոր օրենքի նախագծի հրապարակմամբ: Նախ՝ նման հանրաքվեներ նախաձեռնելու համար բավական բարդ ընթացակարգ է սահմանված, եւ հետո՝ կան օրենքներ, որոնց վերաբերյալ քաղաքացիներն իրավունք չունեն հանրաքվեներ կազմակերպել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X