Մամուլի տեսություն

«Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար

Խորհրդարանում տարակուսանք է առաջացրել այն, որ ՊՆ-ում տեղի ունեցած ռազմարդյունաբերական համալիրի գրեթե «փակ» քննարկմանը, որի ընթացքում բավականին հետաքրքիր «սարքեր» են ցուցադրվել՝ Հայաստանում արտադրված, ներկա չի եղել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Պարզվում է՝ մասնակիցներին որոշել են ֆրակցիաները, եւ նրա անունը ցուցակում ներառված չի եղել: Երկու օր շարունակ Կորյուն Նահապետյանը չէր պատասխանում մեր զանգերին, իսկ հարցին, թե ինչու նա ներկա չի եղել, հանդիպմանը մասնակցած ՀՀԿ-ական մեր զրուցակիցն ասաց. «Դե հիմա՝ ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից էլ ներկայացուցիչներ չկային, հանդիպումը հիմնականում կազմակերպված է եղել «Ելքի» համար, որն այլ «փակ» հանդիպումների ընթացքում տարակուսանքներ ու կասկածներ էր հայտնում համալիրի առնչությամբ, գնացին-տեսան, բավականին տպավորված դուրս եկան քննարկումից»:

Մեկնաբանություն
X