Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն

Հայրենակիցս է պատմում։ Թվում է՝ սովորական զրույց է, բայց դա մեծ պատմություն է։

Karen Mirzoyan

2006-ին էր կարծեմ. Լևոն Հայրապետյանից ծավալուն հարցազրույց էի վերցրել: Հարցրի՝ ինչու՞ է հատկապես Ջիվան Գասպարյանի արձանը տեղադրել իր հյուրանոցի առաջ:

Պատասխանեց․

-Աշտարակի ձորում սեղան էինք նստել Ժիրինովսկու և Սուրկովի հետ։ ժիրինովսկին դուդուկ ուզեց: Խնդրեցինք, և մաեստրոն՝ Ջիվան Գասպարյանը, եկավ: Նրա նվագից Ժիրինովսկին արտասվեց ու թե՝
եթե ռուս լինեիր, ես Քո արձանը կդնեի:

Ես էլ պատասխանեցի՝ մի անհանգստացիր, նրա արձանը ես եմ կանգնեցնելու:

․․․Եվ կանգնեցրեց:

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X