Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիսակյան փող. 4, 8, Լենինգրադյան փող. 38, 40, 40ա, Արզումանյան փող. 17 համարների եւ թիվ 41 մանկապարտեզի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություն
X