Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմական բազայի վրա

Առնվազն 40 զինվորական է զոհվել Աֆղանստանում ռազմական բազաներից մեկի վրա իրականացված հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստատեսությունը: Ըստ հաղորդման, երկու մահապարտ ահաբեկիչներ Humvee ականապատ ամենագնացներով գրոհել են բազայի վրա, մուտք գործել բազայի տարածք եւ իրականացրել պայթեցում՝ դառնալով 40 զոհի պատճառ: Միջադեպը տեղի է ունեցել Ղանդահարի նահանգի Մեյվանդ շրջանում: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կատարվածի իսկությունը: Որեւէ խմբավորում դեռեւս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Մեկնաբանություն
X