Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքում 14 ոստիկան է զոհվել

Կահիրեի մերձակայքում ահաբեկիչների հետ բախումների արդյունքում եգիպտացի 14 ոստիկան է զոհվել, 8-ը՝ վիրավորվել, հայտնել է «Վաթան» լրատվական կայքը՝ հղում կատարելով երկրի անվտանգության օրգաններին:

Ավելի վաղ հայտարարվել էր 3 զոհի և մի քանի վիրավորի մասին:

Նշվում է, որ ընդհարումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները իրականացնելիս են եղել Էլ Վահատ շրջանում թաքնվող ահաբեկչական բջջի ոչնչացման գործողությունը: Անվտանգության ուժերը շրջափակել են գործողության վայրը, օդեն բարձրացել ուղղաթիռները՝ հանցագործներին անապատային տարածքում հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:

Մեկնաբանություն
X