Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ)

>

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Դեռ որևէ տեղեկություն չկա, թե 19-ամյա տղան որտեղից է։ Առավոտյան ֆեյսբուքում մի ցավոտ գրառում եմ կարդում զոհվածի մասին, որտեղ գրառողն ասում էր , որ ճանաչում ու մոտ են իրենց ընտանիքին։ Անմիջապես գրում ու տեղեկություն եմ խնդրում Տիգրանի ընտանիքից։ Ահա թե ինչ է պատասխանում զոհվածի հարևանուհին․

«Բարև ձեզ, քույր ունի, ինքը միակ տղան էր։

Գիտեք,աշխատող, նորմալ ապրող մարդիկ են, բայց ցավը շատ խորն է։
Իմ աղջկա ընկերուհին է իրա քույրը, միասին աշխատել են Մարաշի սուպերմարկետում և իմ աղջիկը իրենց հետ հավասար սգում է, սաղ գիշեր իրենց տանն է եղել, հիմա էլ դասից եկավ ու տուն չեկավ, միանգամից իրենց տուն գնաց։ Երեխուս ասում եմ՝ գոնե մի քիչ քնի, ասումա՝ մամ, ախր դու չգիտես ի՜նչ մեծ ցավա․․․

Որ իմ երեխեն էդպեսա տանջվում, պատկերացնու՞մ եք իրա հարազատների վիճակը։
Մարդկանց հոգեվիճակը քիչա, մի կողմից էլ Մարաշում այսօր առավոտից մինչև հիմա հոսանք չկա։ Պլանային անջատումը չէին կարա հետաձգեն, թե՞ դա ավելի կարևոր են համարում։

Կներեք,որ այսքան խորացա։

Հա, Տիգրանի պապան Ռուսաստանա գնում գալիս, մաման հացի փռում է աշխատում, քուրն էլ՝ սուպերմարկետում։
Իրեն ճանաչողները շատ շատ ծանր են տանում։ Շատ խելոք երեխայա եղել, դպրոցն ավարտել, միանգամից բանակ է գնացել:

Նկարներն ինձ տրամադրեց հարևանուհին։ Տիգրանը քրոջ հետ է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X