Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում

Ռուսաստանցի քաղտեխնոլոգ Ալեքսեյ Սիտնիկովը РИА Новости-ին տեղեկացրել է, որ հրավեր ունի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակից՝ միանալու իր նախընտրական շտաբին:

«Ես ստացել եմ հրավերը, կարծում եմ՝ ինձ նման շատերն էլ են ստացել, իսկ թե կոնկրետ ով կգլխավորի շտաբը, ով կաշխատի, Քսենյան այդ մասին կհայտարարի երեքշաբթի՝ իր մամլո ասուլիսում»,- ասել է Սիտնիկովը:

Վերջինս նշել է, որ իրեն հատկապես գրավել է քաղաքական դաշտում Սոբչակի դիրքավորումը՝ «թեկնածու՝ բոլորին դեմ»:

«Ես հիմա այնքան եմ տարված դրանով, որ ավելի հավանական է, որ կգնամ և կհայտեմ իմ կարծիքը, քան կհրաժարվեմ նրա առաջարկից»,- ասել է քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: ՌԴ նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2018 թ. մարտին, իսկ նախընտրական պայքարը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերին:

Մեկնաբանություն
X