Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհանել են ռեկտորի ստացած նամակի պատճառով

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի գլխավոր մասնաշենքից տարհանել են բոլորին՝ ռեկտորի հասցեով ստացված սպառնալից նամակի պատճառով, հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

«Համալսարանի գլխավոր մասնաշենքից մարդկան տարհանման պատճառը ռեկտորի հասցեով ստացված նամակն է, որ սպառնալիքներ է պարունակել: Պարապմունքները դադարեցվել են, ուսանողներին արձակել են դասերից»,- ասել է աղբյուրը:

Մեկնաբանություն
X