Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ աղի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ, տուժածը գտնվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ՝ 1980 թ. ծնված Մ. Բ.-ը «Toyota Prado» մակնիշի 16 ՍՏ 333 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1963 թ. ծնված Ս. Հ.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մեկնաբանություն
X