Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայունացնելու նպատակ են ունեցել. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ակցիաների ղեկավարները նպատակ են ունեցել ապակայունացնել իրավիճակը երկրում, իսկ նրանց առաջ քաշած պահանջները ծառայել են որպես այդ նպատակի քողարկման միջոց, տեղեկացնում է РИА Новости-ին:

«Գլխավոր կազմակերպիչների ձևական պահանջները միայն ծխածածկույթ են: Նրանց գործողությունների ռեալ ծրագիրը՝ Ուկրաինայում իրավիճակը ապակայունացնելն էր»,- ասել է Պորոշենկոն Կիևում Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության շարժական ջոկատ կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ Պորոշենկոյի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի գլխավոր կազմակերպիչն էր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին, որին միացել էին նաև այլ ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ: Խաղաղ հանրահավաքը երեկոյան վերաճել էր ոստիկանության հետ բախումների:

Մեկնաբանություն
X