Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. սաուդյան քարոզիչ

Կանայք իրենք են սադրում տղամարդկանց բռնաբարության, սեքսուալ ոտնձգությունների և դավաճանության, հայտարարել է սաուդյան քարոզիչ Ահմեդ Բին Սաադ ալ Քավարնին:

Այս վիրավորական գրառումը տեղ է գտել նրա թվիթերյան էջում: Քարոզիչը նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ պատկերված է տղամարդու ավտոմեքենան նստող կինը:

«Նայեք այս կնոջը: Նա կանգնեցնում է տղամարդուն և նստում նրա ավտոմեքենան: Եդվում եմ բարձրյալի առաջ՝ հենց կանայք են սադրում տղամարդկանց սեքսուալ ոտնձգությունների: Եթե այդ տղամարդը բռնաբարի նրան, նա տուն կգա արտասվելով իր վիրավորված ինքնասիրության համար»,- գրել է քարոզիչը:

Նա նաև հավելել է, որ տնից դիմահարդարված և օծված դուրս եկող կանայք անհավատարիմ են:

Քարոզչի վերջին խոսքերը զայրացրել են երկրի կին օգտատերերին: Նրանցից մեկը Քավարնիին հիշեցրել է, որ սեռական բռնությունների ավելի շատ ենթարկվում են հիջաբով կանայք:

Մեկնաբանություն
X