Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ

«Ժողովուրդը» գրում է. «Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա: Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների առաջ է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, եւ ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել: Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, եւ վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին եւ հայտարարել, որ այլեւս չի կարողանում աշխատել ջահելների հետ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ Մարտիրոսյանը հատարարեց, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X