Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ նիստը 15 րոպե է տևել

Այս շաբաթ, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, ԳՄ նիստ չպետք է լիներ. Սերժ Սարգսյանը հինգշաբթի նույն ժամին պետք է մասնակցեր միջազգային գիտաժողովի մասնակիցների պատվին տրվող ընթրիքին, ելույթ ունենար: Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան զանգել-ասել են՝ 19-ի նիստը լինելու է: ԳՄ անդամները մտածել են՝ ուրեմն կարեւոր հարցեր են, եւ մեկ մարդու նման, բացի Լեհաստանում գտնվող Բաբլոյանից, Աշոտյանից, գործուղման մեկնած Դավիթ Հարությունյանից, ներկայացել: Սակայն 7։30-ին սկսված նիստը տեւել է ընդամենը 15 րոպե, իսկ երբ տեսել են ՏԻՄ «պապկան» ձեռքին Ռուբիկ Թադեւոսյանին, ներկաները հիասթափվել են «կյանքից»․ այդ 15 րոպեն էլ նվիրվել է ՏԻՄ ընտրություններին, թե որտեղ ում են պաշտպանելու, եւ որ 7-8 համայնքում ընտրություններն ազատ են թողնելու, որովհետեւ մի քանի ՀՀԿ-ականներ իրար դեմ են պայքարում։ Օրինակը բերվել է Վարդենիսի վրա: Իսկ Ղարաբաղի ու ժնեւյան հանդիպման մասին խոսք չգնա՞ց։ «Ոչ։ Նախագահը թեման քըրթ փակեց, ասաց՝ ինչ ասվել է, դա է»: ԵՄ-ի հետ համաձայնագրի մասով նույնպե՞ս չի խոսվել։ «Ոչ, որքան քիչ խոսվի այդ մասին, այդքան՝ լավ. ամեն ինչ ասվել է ՄԱԿ-ի ամբիոնից»: Ի դեպ, հենց նիստն ավարտվելու պահին նախագահին զեկուցվել է, որ սահմանում հայկական կողմը զոհ ունի:

Մեկնաբանություն
X