Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կացության առաջ

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության առաջ. ՀՀ առողջապահության նախարարությունը իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին օգտվում է պետպատվերով բուժվելու իրավունքից, սակայն պետությունը չի վճարում նախատեսված ողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում եւ տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունը ապահովել: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում եւ հնարավորություն գտնենք, զտենք: Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին»,- ասել է նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X