Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել ՊԵԿ-ին

Օպտիմալացման հետեւանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, եւ այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։ «Մարդկանց օպտիմալացման անվան տակ կրճատում են, բայց իրականում այդ հաստիքները չեն կրճատվում, մեկին ազատում են, իրենց մարդուն բերում, այսինքն՝ օպտիմալացում, ըստ էության, չի լինում, կոնկրետ դատարան դիմած անձանց դեպքում, ովքեր հին մաքսավորներ են, անօրինական են ազատել, ո՛չ դիմում են գրել, ո՛չ զգուշացրել են, մեկի փոխարեն այլ մարդ են նշանակել, մեկի տեղի համար մրցույթ են հայտարարել եւ այլն»,- ասաց մեր աղբյուրը՝ ներկայացնելով հայցերի էությունը։ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ Կարեն Մելքոնյանի, Աշոտ Թորոսյանի, Ալբերտ Թադեւոսյանի կողմից։ «Կարեն Մելքոնյանի եւ Ալբերտ Թադեւոսյանի վերաբերյալ գործերով կայացել են նախնական նիստեր: Կարեն Մելքոնյանի գործով դատաքննություն է նշանակվել հոկտեմբերի 23-ին: Ա. Թադեւոսյանի գործով դատական ծանուցագիր դեռեւս չի ստացվել: Թորոսյանի գործով նախնական նիստ է նշանակվել նոյեմբերի 8-ին»։ ՊԵԿ-ից նաեւ տեղեկացրել են, որ օպտիմալացման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կրճատվել է 483 հաստիք:

Մեկնաբանություն
X