ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անունը կփոխվի

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կվերանվանվի եվրոպական լեզուների ֆակուլտետ։ Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը՝ ընդգծելով, թե վերջնական որոշում դեռ չի ընդունվել․ «Դեռ քննարկման ընթացքում է հարցը, երբ որ վերջնական որոշում լինի, արդեն պարզ կլինի։ Ընթացքի մեջ է քննարկումը»։ Իսկ ինչո՞ւ է որոշվել փոխել անունը, ի՞նչ խնդիր է լուծում անվան փոփոխությունը։ «Նորից եմ ասում՝ դեռ քննարկման մեջ է, աշխատանքային գործընթաց է»,- ասաց դեկանը՝ հաստատելով, որ նոր անվանումը կլինի «եվրոպական լեզուների ֆակուլտետ», սակայն չհստակեցրեց, թե ինչ ժամկետի մասին է խոսքը, միայն ասաց, որ մոտ մեկ ամսից պարզ կլինի անվանափոխության հարցը։

Մեկնաբանություն
X