Վրաստանում ՏԻՄ ընտություններ են

Այսօր Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես նշում է newsgeorgia.ge-ն, տեղական ժամանակով 08:00-ին բացվել են բոլոր ընտրական տեղամասերը: Ընտրվելու են քաղաքապետեր, շրջանային վարչակազմերի ղեկավարներ, ինչպես նաեւ տեղական օրենսդիր իշխանությունների պատգամավորներ: Երկրի ողջ տարածքում գործելու է 3 644 ընտրատեղամաս: Ընտրվելու է ընդհանուր թվով 64 մունցիպալ խորհրդի 2058 պատգամավոր եւ 64 քաղաքապետ եւ շրջանի ղեկավար: Ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն, 5 դաշինք եւ մեկ նախաձեռնող խումբ: Շրջանային ընտրական հանձնաժողովներում գրանցվել է 200 նախաձեռնող խումբ: Գրանցվել է քաղաքապետի եւ շրջանի ղեկավարի 369 թեկնածու, ներառյալ Թբիլիսիում 13 թեկնածու: Ընտրական գործընթացը լուսաբանում է 4 հազար լրագրող:

Մեկնաբանություն
X