Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել է բանտարկել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սպառնացել է նորընտիր ընդդիմադիր հինգ նահանգապետերին բանտարկել, եթե նրանք շարունակեն իր իսկ խոսքերով ասած՝ «բռնություն գործադրել եւ հրաժարվել երդվել ազգային սահմանադիր ժողովին»:

Հիշեցնենք, որ վենեսուելական ընդդիմությունը չի ընդունում սահմանադիր ժողովի օրինականությունը, որը ստեղծվել է Մադուրոյի կողմից երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար: El Nacional-ը հաղորդում է, որ Նիկոլաս Մադուրոն նաեւ նախազգուշացրել է՝ չփորձել նահանգապետական իշխանությունն օգտագործել անկարգություններ հրահրելու համար: Նշենք, որ մնացած 18 նահանգապետերը արդեն երդվել են եւ մնացել են միայն հինգ ընդդիմադիրները:

Մեկնաբանություն
X