Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների հիմնական սխալը՝ ըստ Պուտինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի ակումբում ելույթ ունենալով՝ որոշ հետաքրքրական հայտարարություններ է արել: Մասնավորապես, խոսելով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություննրի մասին՝ Պուտինն ասել է, որ հիմնական սխալը, որ Ռուսաստանը գործել է Արեւմուտքի հետ հարաբերությունների հարցում, չափազանց մեծ վստահությունն է եղել: «Ամենամեծ սխալը մեր կողմից Արեւմուտքի հետ հարաբերությունների հարցում այն էր, որ մենք վստահեցինք նրանց, իսկ նրանք էլ իրենց հերթին այս վստահությունը դիտարկեցին որպես թուլություն եւ չարաշահեցին մեր վստահությունը»,- TACC-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահը:

Մեկնաբանություն
X