Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ)

>

KP.ru-ն հայտնում է, որ Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել քրեական «ռազբորկա», որի մասնակիցները եղել են հայեր: Ըստ հաղորդման՝ նաեւ գործի է դրվել հրազեն: Նշվում է, որ հրազեն գործադրողներից մեկը եղել է սնանկացած գործարար, որն այդ ձեւով փորձել է լուծել իր խնդիրները: ՌԴ Քննչական կոմիտեն նշում է, որ դեպքի մանրամասները դեռ ճշտվում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա երկու զոհ եւ մեկ վիրավոր: Իրավապահները նշում են, որ արձակվել է առնվազն հինգ հրազենային կրակոց: Կա հետախուզվող: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություն
X