Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման

Պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի այն հատվածում, որտեղ գտնվում են կառավարական հաստատություններն ու դիվանագիտական առաքելությունների գրասենյակները: Հիթիռները ընկել են Անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ISAF) կենտրոնակայանի տարածքում: Ինչպես նշում է РИА Новости-ն, այս պահին զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չեն հրապարակվել: Նշենք, որ այս շրջանում է գտնվում նաեւ նախագահական պալատը, իսկ հարեւանությամբ Քաբուլի միջազգային օդանավակայանն է:

Մեկնաբանություն
X