Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 567 699 մարդ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են: Ինչպես գրում է gruzia online-ը, ժամը 12:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 567 699 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 16.5%-ը: Նշենք, որ գործում է 3 644 ընտրական տեղամաս: Առավել ակտիվություն գրանցվել է Ռաչե-Լեչխումիում 27.9%, իսկ ամենապասիվը եղել է Քարթլին՝ 13.9%: Թբիլիսիում ակտիվությունը կազմում է 14.8%: Վրաստանի ԿԸՀ խոսնակ Աննա Միքելիձեն փոխանցել է, որ 2014 թվականի ՏԻՄ ընտրությունների համեմատ նույն ժամի դրությամբ ակտիվությունը եղել է 16.6%:

Մեկնաբանություն
X