Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակագրի տեքստը

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Ազգային դիմադրության ճակատի գործիչներն արդեն ավարտել են հռչակագրի տեքստը։ Մեր այս տեղեկությունները հաստատեց ճակատի գործիչներից Ալբերտ Բաղդասարյանը․ «Հենց հիմա էլ ընթանում են քննարկումները, այսօր կամ վաղը Դուք ամբողջությամբ տեքստին կծանոթանաք»․- նշեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը դեռևս անցյալ ամիս դիմել էր հասարակական և քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով վերջ տալ ինքնախաբեությանը և ստեղծել ազգային դիմադրության ճակատ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հռակագրում ամրագրված են երկրում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Ալբերտ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կայացա՞վ հանդիպումը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի մասին մամուլն այդքան գրել է․ «Անձամբ ես չեմ հանդիպել, նման քննարկում կամ ընդհանուր ինֆորմացիա չկա շրջանառության մեջ»։

Մեկնաբանություն
X