ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությունները Իրանի հետ միջուկային գործարքի մասով

ԵՄ առաջնորդները վերահաստատել են այն պարտականությունները, որ ստանձնել էին Իրանի հետ միջուկային գործարքի համաձայնագրով՝ այդպիսով համերաշխություն հայտնելով համաձայնագրի պահպանման հանդեպ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարների հանդիպման ամփոփիչ հայտարարությունը: Նշենք, որ ԵՄ-ն բավական կոշտ է արձագանքել ԱՄՆ կողմից Իրանի հետ միջուկային գործարքի համաձայնագրի վերանայման մասին հնչեցված հայտարարությանը: Բրյուսելը բավական բաց տեքստով հայտարարեց, որ Իրանի հետ միջուկային գործարքի համաձայնագիրը միայն երկու կողմերի միջեւ կնքված պայմանագիր չէ, այլ միջազգային բազմակողմ համաձայնագիր, եւ ԱՄՆ-ն չի կարող միակողմանի կերպով վերանայման որոշումներ կայացնել: Միաժամանակ նաեւ Բրյուսելը վերահաստատեց իր վճռականությունը Համատեղ գործողությունների համընդգրկուն պլանի /միջուկային գործարքը պաշտոնապես ունի այս անունը/ պահպանման հարցում: Թեհրանը եւս բավական կոշտ արձագանքեց՝ նշելով, որ եթե ԱՄՆ-ն նման քայլի գնա, ապա աշխարհում որեւէ մեկն այլեւս չի վստահի նրան:

Մեկնաբանություն
X