Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառքը

Ուրուգվայի իշխանությունները պաշտոնապես թույլատրել են մարիխուանայի վաճառքը, եթե այն բժշկական նպատակներով է իրականացվում: Այս մասին հայտգնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հարավ-ամերիկյան այդ պետության առողջապահության նախարարության հրապարակած հայտարարությունը: Համաձայն հրապարակման, բժշկական այն պրեպարատները, որոնք մշակվում են կանաբիսի հիմքի վրա, այժմ կարող են վաճառվել երկրի դեղատներում եւ ձեռք բերվել բժշկի կողմից տրված դեղատոմսի առկայությամբ: Ինչպես նշում է տեղի Publimetro պարբերականը, նոր սահմանված կարգը տարածվում է նաեւ օտարերկրացիների վրա:

Նշենք, որ մարիխուանայի հիմքով պրեպարատները օգտագործվում են էպիլեպսիայի, սկլերոզի բուժման ժամանակ, նաեւ կիրառվում են որպես ցավազրկողներ: Նշենք, որ այս տարվա հուլիսին Ուրուգվայում թույլատրվել էր նաեւ զվարճանքի նպաակներով իրականացվող մարիխուանայի վաճառքը: Արդեն չորս տարի Ուրուգվայի բնակիչները կարող են ինքնուրույն աճեցնել մարիխուանա սահմանափակ քանակությամբ կամ գնել դեղատներից մատնահետքային նույնանականացում անցնելուց հետո:

Մեկնաբանություն
X