Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր տեղափոխելու մեջ

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը մեղադրել է Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում համարվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Աֆղանստանից մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր տեղափոխելու եւ վաճառելու մեջ: Այս մասին նա ասել է «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի» հերթական հավաքի ժամանակ:

Ինչպես նշում է CNN-ը, Մակմաստերը ԻՀՊ կորպուսը որակել է որպես միջազգային հանցախումբ, որը զբաղվում է անօրինական զենքի, մարդկանց, վառելանյութի վաճառքով, փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր արարքներով: Նշենք, որ այս ստորաբաժանումը Միացյալ Նահանգները որակել է որպես ահաբեկչական խմբավորում եւ պաշտոնապես մտցրել իր ահաբեկչական կազմակերպությունների «սեւ ցուցակի» մեջ:

Մեկնաբանություն
X