Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների

Ռուսաստանի համար մեկ բարել նավթի 50 դոլար գինը լիովին արդարացված է եւ ընդունելի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի ակումբում ունեցած ելույթի ընթացքում: Անդրադառնալով նավթի գնի հետ կապված խնդրին՝ Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Մոսկվան իր ուշադրությունը այս հարցում կենտրոնացրել է հիմնականում ՕՊԵԿ-ում եւ հատկապես Սաուդյան Արաբիայի հետ ունեցած պայմանավորվածությունների վրա, որպեսզի գինը պահպանվի կայուն վիճակում, իսկ արդեն ընդունելի սահմանը Մոսկվայի համար մեկ բարելի դիմաց 50 դոլարն է:

Այս մասին հայտնում է TACC-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական նավթային ընկերության ղեկավար Բոբ Դադլին եւս անդրադարձել էր նավթի համաշխարհային շուկայի խնդիրներին՝ ասելով, որ նավթի գինը համաշխարհային երկու բորսաներում վայրիվերումներ չի ունենա, նույնիսկ եթե Իրաքյան Քուրդիստանում իրադարձությունները անցանկալի սցենարով զարգանան:

Մեկնաբանություն
X