Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տեսանյութ

>

Այսօր Մոսկվայում հայազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին։ Արարողությանը ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Արցախից բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Հայրապետյանը 68 տարեկան հասակում մահացել էր բանտում: Մինչ այդ նա խնդրել էր իրեն հուղարկավորել ծնողների կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել էր ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:

Մեկնաբանություն
X