Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենեդու սպանության գործով փաստաթղթերը

>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության գործով փաստաթղթերը:

«Հետագա տեղեկություններ ստանալու պայմանով ես, որպես նախագահ, թույլատրում եմ գաղտնազերծել Ջոն Ֆիջերալդ Քենեդու սպանության գործով գաղտնի փաստաթղթերը, որոնք երկար ժամանակ շրջափակված են եղել»,- Twitter-իր էջում գրել է Թրամփը:

Ազգային արխիվը պատրաստ է հոկտեմբերի 26-ին գաղտնազերծել Կենտրոնական հետախուզական վարչության և Հետախուզությունների դաշնային բյուրոյի 3,1 հազար փաստաթուղթ, որոնք 25 տարի շարունակ գաղտնի են պահվել և, համաձայն գործող օրենքի, որ 1992թ. ստորագրել է Ջորջ Բուշ ավագը, այժմ կարող են հրապարակվել:

Ավելի վաղ Politico պարբերականը, հղում կատարելով Դոնալդ Թրամփի աշխատակազմում իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախագահըմ հնարավոր է, առայժմ չթույլատրի այդ փաստաթղթերի գաղտնազերծումը:

Մեկնաբանություն
X